Առաքման պայմաններ

Caxkishuka.am-ը ծաղիկներ է առաքում Երևանի և Հայաստանի բոլոր մարզեր: Վճարումից հետո մենք կարող ենք ձեր պատվերը առաքել Երևանում 3 ժամվա ընթացքում կամ ավելի արագ: Մարզեր առաքման ժամկետները կարող եք ճշտել մեր օնլայն խորհրդատուից:

Եթե չգիտեք ստացողի ճշգրիտ հասցեն, անհանգստանալու կարիք չկա: Տվեք մեզ նրա հեռախոսահամարը, և մենք կկապվենք ստացողի հետ՝ ճշտելու առաքման հասցեն և հարմար ժամանակը:

Ծաղիկները հասցեատիրոջը մատակարարվում են միայն պատվերի և վճարման հաստատումից հետո՝ գնորդի նշած օրը և ժամին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տոնական օրերին հնարավոր են առաքման ուշացումներ:

Եթե պատվեր եք անում տոնական օրերին (օրինակ՝ փետրվարի 14, մարտի 7–8, ապրիլի 7 և այլն), ապա համաձայնվում եք հնարավոր ուշացումների հետ, որոնց մասին տեղեկացնում ենք հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:

Խնդրում ենք ճիշտ լրացնել առաքման հասցեն: Մի մոռացեք նշել բնակարանի համարը և դռան կոդը (եթե կա): Եթե առաքումը կատարվելու է հաստատություն՝ հյուրանոց, հիվանդանոց կամ գրասենյակ, նշեք հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ կարևոր տեղեկատվություն:

Եթե նշված հասցեն սխալ է, կամ հասցեատերը տեղում չէ, կամ չի կարող ընդունել պատվերը տվյալ պահին, մեր առաքիչը կվերադարձնի պատվերը խանութ: Վերափաթեթավորումը և երկրորդ անգամ առաքումը կպահանջի լրացուցիչ վճար:

Վճարում

Caxkishuka.am-ում դուք կարող եք վճարել պատվերը Visa, Mastercard, Arca քարտերով, ինչպես նաև PayPal, Moneygram, Unistream արագ փոխանցման համակարգերով կամ Idram և TellCell հավելվածներով:

Visa և Mastercard բանկային քարտերով վճարելու համար ընտրեք “Բանկային քարտ” տարբերակը: Դուք կվերահղվեք Ameriabank CJSC-ի ապահով էջ, որտեղ անհրաժեշտ կլինի մուտքագրել ձեր քարտի տվյալները: Լրացուցիչ անվտանգության համար կիրառվում է 3D Secure պրոտոկոլը:

Arca, Idram և TellCell Wallet վճարման եղանակները հասանելի են միայն Հայաստանի քաղաքացիների համար:

Եթե ցանկանում եք վճարել PayPal-ով, խնդրում ենք կապ հաստատել մեր օնլայն խորհրդատուի հետ:

Moneygram և Unistream արագ փոխանցումների միջոցով վճարելիս պատվերը կհաստատվի միայն վճարման անդորրագրի տրամադրումից հետո: